Վրաստանում, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում տեղի է ունեցած ավտովթարից տուժածներից մեկին՝ 9-ամյա երեխային, տեղափոխել են Հայաստան, նրա վիճակը ծանր է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վթարը տեղի է ունեցել, այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 10:50-ի սահմաններում:

Հայաստանի Բավրայի անցակետ են մեկնել Ամասիայի ՀՓՋ-ից երկու հրշեջ-փրկարարներ եւ մեկ շտապօգնության բրիգադ:

Դեռեւս չբացահատված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 26 OS 919 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 4-ամյա Լ. Կարապետյանը, 12-ամյա Ռ. Կարապետյանը եւ 24-ամյա Հ. Դավթյանը, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ 9-ամյա Մ. Կարապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է եւ անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:

Ժամը 14.11-ին Մ. Կարապետյանը շտապօգնության մեքենայով Բավրայի անցակետից տեղափոխվել է Աշոցքի ԲԿ, այնուհետեւ Գյումրու ԲԿ:

Առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: