Հուլիսի 25-ի ցերեկը առայժմ անհայտ հանցագործները սպանել են Թունիսի ընդդիմության առաջնորդներից Մոհամեդ ալ Բրահմիին, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը: Ըստ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի՝ քաղաքական գործչի վրա 11 փամփուշտ են արձակել, երբ վերջինս կնոջ հետ դուրս է եկել մայրաքաղաքի իր տնից: Ընդդիմադրի կինը վիրավորվ է, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Ալ Բրահմին «Ժողովրդական շարժում» կուսակցության անդամ է եղել, որն ընդգրկված է ներկայիս կառավարությանը կտրուկ քննադատող չափավոր իսլամիստներից բաղկացած աշխարհիկ դաշինքի կազմում:
Այս տարվա փետրվարին Թունիսում սպանվել էր այդ կուսակցության եւս մեկ ներկայացուցիչ՝ Շուքրի Բելեյդը: Այն ժամանակ սպանությունը երկրում քաղաքական խոր ճգնաժամ էր առաջացրել եւ հանգեցրել կառավարության կազմի փոփոխության, հաղորդում է Lenta.ru-ն:
Ներքին գործեր նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ քննիչներին հաջողվել է դուրս գալ մարդասպանների հետքի վրա: Սակայն ոչ մի ձերբակալություն չէր իրականացվել:





























