Եմենում պայթեցրել են գլխավոր խողովակաշարը, որով իրականացվում է նավթի արտահանումը: Էներգետիկ ոլորտի ներկայացուցիչները եւ անվտանգության ուժերը պայթյունի մեջ մեղադրում են տեղի ցեղախմբերին: «Խողովակաշարի պայթեցման հետեւանքով դադարեցվել է նավթի արտահանումը, սակայն մենք հույս ունենք, որ մինչեւ ուրբաթ ինժեներական ծառայությունները կվերացնեն վթարը»,-այսօր՝ հուլիսի 25-ին, հայտարարել է երկրի նավթային արդյունաբերության նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նախորդ անգամ Եմենի արեւելքում նավթատարի պայթյուն էր տեղի ունեցել հունիսի 13-ին: հարձակման էր ենթարկվել Մարիբ նահանգով անցնող գլխավոր խողովակաշարը, որով նավթը հոսում է մինչեւ Կարմիր ծովի ափին գտնվող Ռաս Իսա նավահանգիստ: