«Արմավիայի» սնանկացումից հետո հայտնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովը առաջիկայում ստիպված կլինի նաեւ հրաժարվել իր երկրորդ խոշոր ընկերությունից՝ «Միկա ցեմենտից»:

NEWS.am-ի աղբյույրները վստահեցնում են, որ մոտ ապագայում «Միկա ցեմենտը» կանցնի «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ին, որին Մ. Բաղդասարովը պարտք է մոտ 20 մլն դոլար: Պարզվում է՝  ցեմենտի գործարանը գրավադրված է բանկում, սակայն ի վիճակի չէ մարել պարտքերը; «ՎՏԲ-Հայաստան Բանկը» ցանկության դեպքում կարող է գրավի դիմաց վերցնել «Միկա ցեմենտը»՝ առանց Բաղդասարովի համաձայնության: Սակայն, գործարարի խնդրանքով, որոշվել է փնտրել գույքի փոխանցման ավելի քաղաքակիրթ տարբերակ, ու ամենայն հավանականությամբ՝ կհայտարարվի այդ երկու ընկերությունների միավորման մասին:

Հատկանշական է, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» նախկինում նույնպես պատկանել է Մ. Բաղդասարովին՝ Mika Armenia Trading ընկերությանը (այն ժամանակ կոչվում էր «Հայխնայբանկ»):