«Ժառանգություն» կուսակցությունը մտադիր է Երեւանում առաջիկա օրերին մի շարք հանրահավաքներ անցկացնել: «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինք խմբակցության  անդամ Արմեն Մարտիրոսյանը քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում՝ օգոստոսի 1-ից 22-ը ներառյալ, ժամը 11:00- 21:00-ի ընթացքում Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված է, որ բոլոր իրազեկումներն ընդունվել են ի գիտություն:

Նշենք, որ նախկինում «Ժառանգություն» կուսակցությունը բազմաթիվ իրազեկումներ էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, սակայն ոչ միշտ էր նշված օրերին հավաքներ անցկացրել: