Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ Թորգոմ Ս.-ն դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին՝ նշելով, որ գյուղում իր ծիրանի այգիներից առանց իրեն տեղյակ պահելու  իր ծանոթ Արթուրը ս/թ հունիսին գողացել է շուրջ 2 տոննա ծիրան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուրը 41-ամյա Արթուր Բ.-ն է:

Արթուր Բ.-ից  վերցվել է բացատրություն:

Նախաքննությունը շարունակվում է: