Դեռեւս մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած դանակահարություն կատարողը հուլիսի 25-ին ներկայացել է ոստիկանություն:

Նշենք, որ հուլիսի 19-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ դաստակի ափային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 32-ամյա Երվանդ Բ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ  վնասվածքը ստացել է վիճաբանության ժամանակ` դանակով:

Ըստ բժշկի տեղեկանքի` Երվանդ Բ.-ն ի վիճակի չի եղել  բացատրություն տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 25-ին, ժամը 21.00-ին, բաժին է ներկայացել 30-ամյա Աշոտ Մ.-ն եւ խոստովանական բացատրություն տվել, որ հուլիսի 19-ին, ժամը 02.00-ին, Դրոյի փողոցի թիվ 22 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ,   դանակով Երվանդ Բ.-ին հարվածել եւ  վնասվածքը պատճառել է ինքը:

Երվանդ Բ.-ն հրաժարվել է հաղորդում եւ բացատրություն տալուց:

Նախաքննությունը շարունակվում է: