Բուսաբանական այգու դիմաց, ավտոտնակի 2-րդ հարկում գտնվող տնից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեռեւս հունիսի 6-ին, ժամը 06.20-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել 22-ամյա Եկատերինա Ս.-ն եւ հայտնել, որ Բուսաբանական այգու դիմաց, ավտոտնակի 2-րդ հարկում գտնվող տնից գողություն է կատարվել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.30-ից  03.00-ն ընկած ժամանակահատվածում, 38-ամյա Սանասար Ս.-ին պատկանող  տան 2-րդ հարկի ժամանակավոր կացարանի թիվ 415 սենյակի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով` գողացել են ոսկյա զարդեր, էլեկտրատեխնիկա` պատճառելով մոտ 1.600.000 դրամի նյութական վնաս: 

Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել է 23-ամյա Ռաֆիկ Մ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ռաֆիկ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: