Իսպանիայում վթարի ենթարկված գնացքի մեքենավար Խոսե Գարսոն Ամոն հաստատել է, որ կտրուկ շրջադարձ կատարելիս ուշ է արգելակել գնացքը, ուրբաթ օրը տեղեկացրել է El País թերթը:
Նաեւ հայտնի է դարձել, որ Ամոն Facebook-ում արագության ցուցիչի նկարն էր տեղադրել, որից պարզ էր դառնում, որ գնացքը 200 կմ/ժ արագությամբ է սլացել:
Վթարից անմիջապես հետո նկարները հեռացվել էին: Այժմ մեքենավարը հիվանդանոցում է եւ գտնվում է հսկողության տակ, գրում է «Ինտերֆաքսը»:
Գալիսիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 80-ի:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ենթադրաբար գնացքը ռելսերից ընկել էր կտրուկ շրջադարձի պատճառով: EFE գործակալության տվյալով, մեքենավարը Գալիսիայի կառավարության ներկայացուցչի հետ զրույցում հաստատել է, որ գնացքն ընթանում էր 190 կմ/ժ արագությամբ:





























