«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 25-ին տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՓԲԸ-ի անվանական զեղչակտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը: Այդ մասին տեղեկացնում են Բորսայի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Սա այդ ընկերության արդեն 6-րդ թողարկումն է: Պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 816,9 մլն դրամ, միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,4635%:

«Ազգային Հիփոթեքային Ընկերությունը» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն է: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: