Ծովակալ Իսակովի պողոտայում, հուլիսի 25-ի երեկոյան, իրար են բախվել «ՎԱԶ-21121», «Ֆոլկսվագեն», «Մերսեդես Բենց», «Հունդաի» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: