Երեւանի  Արտաշիսյան եւ Արագածի փողոցների խաչմերուկում, հուլիսի 25-ին, անհայտ ավտոմեքենայի  վարորդը վրաերթի է ենթարկվել 38-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: