Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսիին 15 օրով բանտարկել են՝ Գլխավոր դատախազության կողմից տարվող  հետաքննության շրջանակում, հաղորդել է  Sky News Arabia-ն:

Հուլիսի 3-ին պաշտոնանկությունից հետո Մուհամեդ Մուրսին տնային կալանքի տակ էր, նրա դեմ միանգամից մի քանի մեղադրանքներով հետաքննություն է տարվում: Մեղադրանքների թվում են՝ փախուստ բանտից, պետական դավաճանություն, տնտեսական հանցագործություններ: Ավելի վաղ նախկին նախագահին եւ այլ պաշտոնյաներին արգելվել էր երկրից բացակայելը, ազգային եւ արտերկրի բանկերում նրանց հաշիվները սառեցվել էին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ժողովրդական զանգվածային ցույցերից հետո Եգիպտոսի բանակը պաշտոնանկ էր արել իսլամիստ Մուրսիին՝ ժամանակավորապես կասեցնելով Սահմանադրության գործողությունը եւ  Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով: