Թուրքիայի եւ Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) միջեւ հրադադարը կխախտվի, եթե մինչեւ հոկտեմբերի 15-ը Անկարան բանակցային գործընթացում կոնկրետ քայլերի չգնա: Այս մասին հայտարարել է PKK-ի ղեկավար Աբդուլա Օջալանը:

Deutsche Welle  ռադիոյին տված հարցազրույցում Քրդական համայնքների միության անդամ Սաբրի Օկը հայտարարել է, որ PKK-ն մտադիր չէ հավերժ սպասել, մինչեւ թուրքական կառավարությունը հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր կձեռնարկի: «Մեր համբերությունը սահմաններ ունի եւ քիչ ժամանակ է մնացել: Այնուամենայնիվ, մենք գործընթացը չենք դադարեցնում, մենք իրականացրել ենք համաձայնեցված յուրաքանչյուր քայլը: Մեր առաջնորդը վերջերս հայտարարել է, որ եթե Անկարան մինչեւ հոկտեմբերի 15-ը քայլեր չձեռնարկի, հրադադարը կխախտվի»: