«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 26-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.50 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է կես դրամով կամ 0.12%-ով:
Բորսայում այսօր վաճառվել է 4.538 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքն իրականացվում է 408-412 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ` ԱՄՆ-ի վերաբերյալ վիճակագրական հրապարակումների նախօրեին: Եվրոյի փոխարժեքն այսօր բարձրացել է մինչեւ 1.3286 դոլար:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.6371 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ:





























