Հայաստանի 21 առեւտրային բանկերից 11-ը տեղ են գտել խոշոր հարկատուների առաջին հարյուրակում` 2013 թ. առաջին կիսամյակի տվյալներով:

Նախորդ տարվա առաջին կիսամյակում նման բանկերի թիվը 22 էր, սակայն այս տարի իրանական կապիտալով «Մելլաթ բանկը» դուրս է մնացել առաջին հարյուրակից  եւ մոտ 4.5 անգամ ավելի քիչ հարկ է վճարել` 172 մլն դրամ ցուցանիշով զբաղեցնելով 312-րդ տեղը:

Առաջին հարյուրակում կիսամյակային կտրվածքով տեղի է ունեցել եւս մեկ տեղափոխություն` դուրս է մնացել «Հայէկոնոմբանկը» (111-րդ տեղ 2012 թ. 91-րդի համեմատ), փոխարենն առաջադիմել է «Կոնվերսբանկը» (78-րդ տեղ` 2012 թ. 103-րդ տեղի համեմատ):

Բանկերից խոշորագույն հարկատուն այս տարվա առաջին կիսամյակում «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ն է` 14-րդ տեղ եւ 2.9 մլրդ դրամ: Նրան հետեւում է «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»-ը` 15-րդ տեղ եւ 2.8 մլրդ դրամ:

Խոշոր հարկատուներ են նաեւ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը» (2.1 մլրդ դրամ եւ 22-րդ տեղ), «Արդշինինվեստբանկը» (23-րդ տեղ եւ 2.1 մլրդ դրամ), «Ամերիաբանկը» (25-րդ տեղ եւ 1.8 մլրդ դրամ), «Յունիբանկը» (29-րդ տեղ եւ 1.7 մլրդ դրամ), «Արարատբանկը» (41-րդ տեղ եւ 1.2 մլրդ դրամ), «Ինեկոբանկը» (45-րդ տեղ եւ 1.1 մլրդ դրամ), «Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբը» (56-րդ տեղ եւ 970 մլն դրամ), «Հայբիզնեսբանկը» (67-րդ տեղ եւ 850 մլն դրամ):