Երեւանում, հուլիսի 27-ին, Բրիտանական դեսպանատունը իր օգնական «մունետիկների» միջոցով մայրաքաղաքի կենտրոնական մասերում տեղեկատվական դրոշակներ է բաժանելու մարդկանց:

Նախաձեռնության նպատակն է մեկ անգամ եւս ազդարարել Քեմբրիջի արքայազնի ծնունդը եւ հանրությանը հետաքրքիր տեղեկություններ տրամադրել Արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուիի մասին:

Մեկնարկը տրվելու է 17:00-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից: