Հայաստանի ոստիկանությունն առայժմ չի ավարտել Մանվել Հազրոյանի մահվան հանգամանքների հետաքննությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Այս պահին նշանակված փորձաքննությունների արդյունքները դեռ չեն ստացվել, ընդգծել են Ոստիկանությունում:
Նախկին զինվոր Մանվել Հազրոյանին, ով ծառայակիցների սպանության համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել, հունիսի 19-ին կախված են գտել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանը 11.11.2011թ Մանվել Հազրոյանին ցմահ ազատազրկման է ենթարկել ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածների համապատասխան: Մանվել Հազրոյանը, կենցաղային հողի վրա կատարված պատահարի արդյունքում կրակել էր ծառայակիցների վրա: Լեւոն Եսայանը (1991թ. ծնված), Ներսես Գալոյանը(1990 թ. ծնված), Նարեկ Սահակյանը (1990 թ. ծնված) եւ Նվեր Սարգսյանը մահացել են: Սարգիս Մելքումյանը (1991թ. ծնված), Խաչիկ Ալեքսանյանը (1992 թ. ծնված), Մասիս Գրիգորյանը (1991թ. ծնված), եւ ինքը` Մանվել Հազրոյանը, տարբեր աստիճանի ծանրության հրազենային վնասվածքներ էին ստացել:




























