Գործարար Վիկտոր Բատուրինը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հաղորդում է «Gazeta.Ru»-ն:

Բատուրինին մեղավոր են ճանաչել մեքենայությունների մեջ: 2011թ սեպտեմբերին նա կեղծ գործարքներ է իրականացրել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 5,6 մլրդ ռուբլի:

Դատարանի որոշմամբ` Բատուրինը իրականացրած մեքենայությունների համար ընդհանուր ռեժիմի գաղութում կանցկացնի 7 տարի: