Գազի, էլեկտրականության, առաջին անհրաժեշտության մթերքների,  տրանսպորտի գների բարձրացումը Հայաստանում բնակչության համընդհանուր աղքատացման պատճառ կդառնան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով՝ նման պայմաններում Հայաստանի բնական ռեսուրսների` հատկապես անտառի պահպանումն անհնարին է:

«Գազի ամենաչնչին բարձրացումը կտեղափոխի ջրի տաքացումը փայտի վրա, ճաշ եփելը փայտի վրա, մի բաժակ սուրճ եփելը փայտի վրա, որ հիմա էլ երբեմն արվում է: Անտառամերձ համայնքներում կտրուկ բարձրանում է գազից հրաժարվելու եւ անտառների վրա ճնշում գործադրելու` ուզեն, թե չուզեն տարբերակը»,-ընդգծել է ազգագրագետը:

Նրա ներկայացմամբ՝ այսօր բնական պաշարներից շահույթ է ստանում ընդամենը մարդկանց մի փոքր խումբ, իսկ մեծամասնությունը գնալով էլ ավելի է աղքատանում: