Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 2013 թ. առաջին կիսամյակում պետական բյուջեին վճարել է 128.3 մլն դրամ հարկեր, տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն: Խոշոր հարկատուների ցուցակում Սբ. Էջմիածինը զբաղեցնում է 418-րդ հորիզոնականը:

Վճարած հարկերի 90%-ից ավելին ուղղակի հարկեր են` շահութահարկ եւ եկամտային հարկ:

Որքան տեղյակ ենք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն առաջին անգամ է հայտնվում խոշոր հարկատուների ցանկում: