Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Դավիթ Բեկի արձանի մոտակայքում, հուլիսի 26-ի երեկոյան քաղաքացին ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել Կապան քաղաքի բնակիչ` 52-ամյա Ա. Գ.-ին, ով տեղափոխվել է Կապանի քաղաքի ԲԿ:





























