Ռուսաստան այցելող օտարեկրացիների 75 տոկոսից ավելին ԱՄՆ քաղաքացիներ են: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության մամուլի ծառայությունը:
Միգրացիոն գրանցման ներկայացված մարդկանց ընդհանուր թվի 79,5 տոկոսը ԱՊՀ երկրների քաղաքացիներ են: Նրանցից 52,6 տոկոսն Ուզբեկստանի (1,1 մլն մարդ), Տաջիկստանի (491 հազար մարդ) եւ Ուկրաինայի (278 հազար մարդ) քաղաքացիներ են: Ընդ որում, Ռուսաստան այցելողների թվով առաջին տասնյակում են նաեւ չինացիներն ու գերմանացիները, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Ներգաղթյալների թվով առաջին տեղում Մոսկվայի մարզն է, որտեղ այս տարվա առաջին կիսամյակում ժամանել է 1,9 մլն օտարերկրացի:
Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում Ռուսաստան է ժամանել 11,3 մլն օտարերկրացի, ինչը 9,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:





























