«Արմավիա» ընկերությունը դադարեցրել է սնանկցման գործընթացը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել են ավիաընկերությունից:

«Սնանկացման գործընթացը դադարեցվել է, ընկերությունը փակում է բանկերին ունեցած իր պարտքերը, որոշ վարկեր արդեն վերադարձվել են»,-հաղորդել են ընկերությունից:

Ինչ վերաբերում է օդանավերի վաճառքին, ապա այդ խնդրի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում: Սակայն «Արմավիայում» չնշեցին, թե կոնկրետ ինչ ընկերությունների հետ են բանակցում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը ապրիլի 1-ից դադարեցրել է թռիչքները եւ հայտարարել սնանկացման գործընթաց սկսելու մասին: Ավիաընկերությունը վերջին ժամանակներս պարբերաբար ֆինանսական դժվարություններ է ունեցել, որոնց պատճառով բազմիցս չվերթներ են հետաձգվել: