Պաշտոնյաների հերթական ջանասիրության դրսեւորումից հետո Երեւանի Մայիսի 9-ի փողոցի շենքի բնակիչները վախվխելով են տուն վերադառնում`մտահոգվելով սեփական  առողջության մասին:

Այդ փողոցի շենքերի բակերից մեկում երկու ամիս առաջ իրականացվել են ջրի խողովակատարի հետ կապված աշխատանքներ:  Ամենօրյա դիտարկումները ցույց են տվել, որ աշխատանքները մեկ կամ երկու օր են տեւել, մնացած ժամանակ երկաթբետոնե հատվածը պարզապես մի կողմ էր դրված, ինչի արդյունքում գետնին  խոշոր փոս էր գոյացել: Լավ է, որ գոնե տարածքը երիզված էչ նախազգուշական ժապավենով: 
Եւ ահա երեկ «աշխատանքները» մոտեցել են ավարտին:

Դրա արդյունքը տեսանելի է լուսանկարներում:  Բավական չէ, որ բետոնե հատվածը մի կերպ է հարմարեցվել նախկին տեղում, բակի տարածքին անծանոթ լինելու դեպքում կարելի է հեշտությամբ  սայթաքել եւ վնասվել: Դիտահորի կափարիչը պարզապես բացակայում է:

Տվյալ օրինակը շատերից մեկն է: Եվ նման բակերը բազմաթիվ են: Հարց է ծագում` ինչպե՞ս է ստացվում, որ պաշտոնյաների միջամտությունը  քաղաքացիների բարօրությանը նպաստելու փոխարեն ճիշտ հակառակ արդյունքին է հանգեցնում: