Լոնդոնում ոստիկանության հատուկ ծրագիր է մեկնարկել, որի շնորհիվ սեռական ճնշումների զոհերը կկարողանան հայտնել հասարակական տրանսպորտում իրենց նկատմամբ կատարված ոտնձգությունների մասին: Հայտերը ներկայացվելու են իրական ժամանակի ռեժիմով` լիակատար անանունության պայմաններում, հայտնում է The Guardian-ը:
Լոնդոնի ոստիկանության 2 հազար սպաներ սեռական ոտնձգությունների հետ կապված դեպքերի հաղթահարման ուսուցում են անցել, հաղորդում է Russia Today-ը:
Լոնդոնի ոստիկանությունը հուսով է, որ տվյալ նախագիծը (Project Guardian) կանանց կդրդի հայտնելու սեռական ոտնձգությունների դեպքերի մասին` հատուկ «տրանսպորտային հանցագործությունների» բացահայտման համար ստեղծված կայքում:
Տվյալ նախագծի ղեկավար Ռիկի Թվիֆորդը The Guardian-ին պատմել է, որ կայքը ստեղծվել է հասարակական տրանսպորտում անվտանգության հետ կապված դժգոհության պատճառով: Ըստ հարցումների` կարեւորագույն խնդիրներից են սեռական ոտնձգությունները:





























