ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով նախաքննությունը շատ լավ է աշխատել: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին Եռաբլուրում հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Մասնավորապես բացահայտել են Վարդան Սեդրակյանին Ռուսաստանից փող ուղարկելու հանգամանքը՝ 100 հազար դոլար: Անուն-ազգանունով ամեն ինչ կա: Բայց չգիտես ինչու, դրա վրա կանգ առաջ եւ չխորացան: Մինչդեռ աշխարհում ընդունված է, երբ անհասկանալի հանցագործություն կա միշտ փնտրում են, թե ով  է ֆինանսավորում»,- ընդգծեց Պարույր Հայարիկյանը: Նա կարծում է նախաքննության մարմինը սխալ է թույլ տվել ռուսական իրավապահների հետ համատեղ այդ ուղղությամբ չաշխատելով: «Դ ա լուրջ սխալ է»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am