Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցությունը առաջադրելու է իր թեկնածուին: Ներկա պահին շրջանառվում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անունները:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վերը նշված հարցերի շուրջ հստակ պատասխան չի կարող տալ, քանի որ կուսակցությունը դեռեւս քննարկում չի հրավիրել: « Այսօր կամ վաղը այդ հարցերը քննարկման կդրվեն: Երբ կքննարկվի այդ հարցը վարչության նիստում, ես այդ ժամանակ ավելի հստակ կպատասխանեմ»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի մանդատի տեղը թափուր է մնացել, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականից հետո հուլիսի 11-ին Սյունիքի նոր մարզպետ նշանակվեց թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին:
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները թիվ 38 ընտրատարածքում կայանալու են սեպտեմբերի 29-ին:




























