Հուլիսի 30-ին Հայաստանի հյուսիսային մարզերում գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հյուսիս-արեւելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: Հայաստանի մնացած տարածքում, օդերեւութաբանների կանխատեսմամբ, սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Հայպետհիդրոմետի» հաղորդմամբ` Երեւանում հուլիսի 30-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, սակայն տեղումների հավանականությունը քիչ է: Մայրաքաղաքում գիշերը սպասվում է+15+17, ցերեկը` +30+32:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+22,

Կոտայքում` գիշերը՝+6+11, ցերեկը՝+18+22,

Գեղարքունիքում` գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+22,

Լոռիում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+18,

Տավուշում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +18+22, 

Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +6+11, ցերեկը՝  +18+22,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+31, 

Արարատում` գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+32,

Արմավիրում` գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+32,

Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +6+11 , ցերեկը՝ +18+22,

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +28+31,

Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +19+23, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +20+25: