Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով նոր ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 29-ին:

ՀՀ կառավարությունը մտադիր է ընտրությունների կազմակերպման համար տրամադրել մոտ 50 մլն դրամ, որից՝ 8,4 մլն դրամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերն են, 2,7 մլն դրամ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների, իսկ 39,1 մլն դրամ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում:

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքի պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: