Հուլիսի 10-ին Եվրոպայի սրտում գտնվող քաղաք-պետություն Լիխտենշտայնում, որի բնակչությունն ընդամենը 36.000 մարդ է, ծնվել է 9 երեխա։ Եվ նրանցից մեկը հայ է։
Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Լիխտենշտայն պետությունում ծնված առաջին հայ մանուկը՝ Լեո-Ալեքս Պապիկյանը, Ալիկ Պապիկյանի եւ Տաթեւիկ Եսայանի առաջնեկն է։
Ի դեպ, Պապիկյանների ընտանիքը, որ Լիխտենշտայնում է հաստատվել 1990-ականների վերջից, այդ երկրում բնակություն հաստատած առաջին հայկական ընտանիքն է»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























