ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հերքել են տեղեկություններն այն մասին, որ Արցախի բանակն առնչությունի ունի ադրբեջանցի սպայի մահվանը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հաղորդել ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը, այդ միջադեպին ղարաբաղյան զինված ուժերը չեն մասնակցել, իսկ ադրբեջանական կողմը մեղավորներին պետք է փնտրի սեփական բանակում: «ԼՂՀ ՊԲ-ն պահպանում է հրադադարի ռեժիմը»,-ընդգծել է Սենոր Հասրաթյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախօրեին զոհվել է ադրբեջանական բանակի սպա Կաինաթ Աբդուլաեւը: ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկատվությունը ԱՊԱ-ին: Նա, իբրեւ թե, զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: