Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը անցած շաբաթ՝ հուլիսի 22-28 ժամանակահատվածում «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում գնել է 1,2 մլն դոլար՝ 409,5 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Այսպիսով՝ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է գյուղատնտեսական սեզոնում դրամի ուժեղ ամրապնդում թույլ չտալու քաղաքականությունը:
Նշենք, որ փոխարժեքի համար «պիկային էր» այս տարվա մարտը, երբ ԿԲ-ն ստիպված է եղել վաճառել 44.8 մլն դոլար՝ դրամի կտրուկ անկումը թույլ չտալու համար: Դրանից հետո ԿԲ-ն արտարժույթի շուկայում բացառապես առքի գործարքներ է իրականացրել՝ ապրիլին գնել է 7.7 մլն դոլար, իսկ մայիսին՝ 500 հազ. դոլար: Հունիսին եւ հուլիսին դոլարի գնումները շարունակվել են:




























