«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը նպաստելու է գործարար միջավայրի բարելավմանը՝ պարզեցնելով փորձագիտական եզրակացությունների ստացման ընթացակարգը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, բնապահպանության նախարարությունում հիշյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյան:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են առաջարկություններ եւ դիտողություններ ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նրանք ներկայացրել են իրենց առաջարկությունները, ծավալվել է շահագրգիռ քննարկում: Նախարար Արամ Հարությունյանը կարեւորել է առաջարկների վերաբերյալ աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքները, որոնք ներկայացնում են հանրային շահերը: Աշխատանքային խումբը հիմնականում ընդունել է առաջարկությունները եւ դիտողությունները:
Քննարկման ավարտին նախարարն աշխատանքային խմբին հանձնարարել է սեղմ ժամկետներում դիտարկել բոլոր առաջարկությունները եւ արդյունքների մասին տեղեկանքը ներկայացնել շահագրգիռ կողմերին:





























