Երեւանի քաղաքապետանում քաղաքացիների ընդունելության գործող ժամանակացույցի համաձայն նախապես հերթագրված քաղաքացիներն, այսօր՝ հուլիսի 30-ին, իրենց հուզող խնդիրներն են ներկայացրել կոմունալ-կենցաղային հարցերի շուրջ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա է գտնվել Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Տեղեկանալով բնակիչների խնդիրների մասին եւ լսելով նրանց առաջարկները՝ քաղաքապետի առաջին տեղակալը տեղում հանձնարարականներ է տվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանին եւ ոլորտի մյուս պատասխանատուներին` բարձրացված հարցերին  սահմանված կարգով արագ եւ օպերատիվ լուծումներ տալու համար: