«Շատ են մարդիկ, որոնք կարծում են, որ իմ կյանքը վտանգված է: Ես նույնպես գիտակցում եմ դա: Հայտարարում եմ՝ կյանքը շատ եմ սիրում: Իմ հիմնական ասելիքը եւ անելիքը դեռ առջեւում է: Հայտարարում եմ նաեւ, որ ես չեմ վախենում մահից: Ահ ու սարսափը չգիտեմ ինչ բան է: Այդ զգացումները ես իմ մեջ սպանել եմ շատ վաղուց»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Գորիսի՝ 1992-94թթ․ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը, գրում է թերթը եւ հավելում. «Հիշեցնենք, որ նա վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ էր ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ազգականների ունեցվածքի, ոճրագործությունների մասին, ուստի իր կյանքին սպառնացող վտանգը տեսնում է այդ կողմից: Նա ընդգծել է, որ «եթե ինձ հետ մի բան պատահի, ապա ինձ հարգող բոլորին, մեր ժողովրդի պատասխանատու, մտահոգ եւ վճռական զանգվածին խնդրում եմ ոչ թե սգալ, ոչ թե լացուկոծի դիմել, այլ իմ դիակով բացել հայաստանյան չարյաց դարպասները...»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):