Կլիմայական փոփոխությունների կհանգեցնեն նրան, որ ամերիկյան շատ քաղաքներ, այդ թվում՝ Նյու Յորքը, Բոսթոնը եւ Մայամին, ջրի տակ կանցնեն, գրում է The Guardian-ը:

Ամերիկյան գիտական PNAS ամսագրում ուսումնասիրություն է հրապարակվել ջերմոցային գազերի ու քաղաքների ջրի տակ անցնելու փոխկապակցվածության մասին: Աշխատությունում նկարագրված ապագայի պատկերը բավական խճողված է: Վտանգ կա, որ XXI դարավերջին ծովերում եւ օվկիանոսներում ջրի թույլատրելի առավելագույն մակարդակը կգերազանցվի: Մոտ 80 քաղաքներ կարող են խնդիրներ ունենալ արդեն մոտ ապագայում:

Ըստ հեղինակ,  Climate Central անկախ կազմակերպության ուսումնասիրող Բենջամին Ստրաուսի՝ անխուսափելին կանխել հնարավոր չէ: Նույնիսկ եթե գազերի էմիսիան  դադարեցվի վաղը, խտաբնակ Նյու Ջերսին, Ֆորտ Լոդերդեյլը, Մայամին, Գարդենսը, Հոբոքենը, միեւնույն է, ջրի տակ անցնելու վտանգի տակ կլինեն:

Ամերիկյան 1700 քաղաքների բնակիչների մեկ քառորդը 2100թ. ջրի բարձրացած մակարդակի պայմաններում կապրեն: 835 հազ. մարդ բարձր ռիսկային գոտում կհայտնվեն արդեն տասը տարուց, գրում է Russia Today-ը:

Ռիսկային ամենաբարձր մակարդակում Ֆլորիդան է, Մայամիի զգալի մասը ջրի տակ կհայտնվի 2041թ.: Փալմ Բիչի կեսը եւ դրա թանկարժեք վիլլաները ջրի տակ կանցնեն 2060թ.:

Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքը եւս վտանգի տակ է. դրան սպառնում է Սան Հոակին գետը: Այն կարող է հեղեղել նաեւ Նորֆոլքը, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի խոշորագույն ռազմածովային կայանը:

Պենտագոնն արդեն քայլեր է ձեռնարկում արտակարգ իրավիճակի դեպքում կայանը տեղափոխելու համար: