Մակերեսային դիսսեմինացված ակտինիկական պորոկերատոզը մաշկային հիվանդություն է, որին բնորոշ է այն, որ արեւի ներգործությունից մարմնի վրա հայտնվում են մուգ հետքեր եւ գոյացություններ, գրում է The Daily Mail-ը։ Որպես կանոն գոյացությունները մեկ սանիմետրի չափով են, սակայն երբեմն ամեն ինչ ավելի լուրջ է լինում։
Տարիքի հետ այն միայն ավելանում է՝ կապված կուտակային էֆեկտի հետ, որի պատճառն արեւային ճառագայթումն է, ինչի ադյունքում բջիջների ԴՆԹ-ն վնասվում է։ Արդյունքում մաշկը հաստանում է։ Բժիշկները կարծում են, որ հիվանդությունն ունի գենետիկական հիմք։ Եթե ծնողների մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը, ապա այն 50 տոկոս հավանականութմաբ կփոխանցվի նաեւ երեխաներին։ Հիվանդության բուժումը քիչ արդյունավետ է, փոխանցում է MedDaily.ru-ն։
Հիվանդության զոհ են դառնում հիմնականում եվրոպացիները, որոնք վատ են արեւահարվում։ Հիվանդությունը մեծ տարածում ունի կանանց շրջանում եւ դրսեւորվում է 30-50 տարեկանում։ Մակերեսային դիսսեմինացված ակտինիկական պորոկերատոզը բարձրացնում է մաշկի քաղցկեղի հավանականությունը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մաշկի բջիջների ԴՆԹ-ն։ Դա սպառնում է քաղցկեղային փոփոխություններով։ Այն հաճախ շփոթում են փսորիազի եւ ծերունական էրատոզի հետ։





























