Լի ազգանվամբ չինացին փորձել է Գուանչժոուից Պեկին մեկնող օդանավ մտցնել իր կրիային: Որպեսզի անվտանգության ծառայությունը չնկատի կենդանուն,  չինացին նրան թաքցրել է համբուրգերում եւ դրել ճամպրուկը, հայտնում է Agence France-Presse-ը:

Թեեւ կենդանուն օդանավակայանի աշխատակիցներից աննկատ դարձնելու բոլոր փորձերին, Լիի ծրագիրը խափանվել է: Կրիային նկատել են  ճամպրուկը ռենտգենյան ճառագայթներով ստուգելիս: Սկզբում չինացին ժխտել է ինչ-որ կասկածելի բան տանելը, սակայն հետո խոստովանել է, որ համբուրգերում իր կրիան է թաքնված, հաղորդում է Lenta.ru-ն:

Նա իր արաքը բացատրել է նրանով, որ չի ցանկացել բաժանվել սիրելի կենդանուց: Արդյունքում չինացին մեկնել է առանց կրիայի: Կենդանուն նա ժամանակավորապես թողել է իրեն ճանապարհող ընկերոջ մոտ: Հայտնի չէ, թե արդյոք ուղեւորը կպատժվի կենդանուն առանց փաստաթղթերի տեղափոխելու փորձի համար: