Ամերիկյան Fox հեռուստաալիքը կցուցադրի «Meet The Russians» (Ծանոթացեք ռուսներ են) սերիալը՝ Լոնդոնում ռուս հարուստների կյանքի մասին: Այս մասին հաղորդում է Digital Spy-ը:
Ինչպես ասվում է ծրագրի նկարագրության մեջ, շոուն կներկայացնի «շքեղությամբ, էքսկլյուզիվ իրադարձություններով ու մասնավոր օդանավերով» հագեցած կյանքը:
«Ծրագիրը կբացի գլամուրի ու գերհարուստության աշխարհը, որի մասին մենք բոլորս գիտենք, բայց երբեք չենք տեսել»,-հայտնել են Fox հեռուստաալիքում:
Շոուի գլխավոր հերոսները կլինեն ուկրաինացի փոփ-երգչուհի եւ «Միսիս աշխարհ-2008» Կամելիան, նրա միլիարդատեր ամուսին պակիստանցի Մոհամեդ Զահուրը եւ նորաձեւ լուսանկարիչ Դմիտրին: 9 սերիայից բաղկացած ռեալիթի-շոուն եթեր կհեռարձակվի սեպտեմբերին, հաղորդում է Lenta.ru.-ն:





























