Գերմանական Դյուսսելդորֆի դատարանը սահմանել է, որ ծխողներին կարող են արտաքսել իրենց բնակարաններից, եթե ծուխը թափանցում է ընդհանուր օգտագործման վայրեր։

Հարեւաններն ու տանտերերը 75-ամյա Ֆրիդհելմ Ադոլֆին դատի են տվել՝ բողոքելով աստիճանահարթակում ծխախոտի հոտից։ Տղամարդը, որն այդ բնակարանում բնակվում է մոտ 40 տարի, դատարանում ասել է, որ ոչինչ չի կարող անել եւ միակ ելքն իր բնակարանն ամբողջությամբ հերմետիկացնելն է։ Սակայն դատավորները պաշտպանել են մեղադրող կողմին, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Վերջերս Գերմանիայում ծխողների իրավունքների սահմանափակման դեմ բողոքի ակցիաներ են իրականացվել։ Ակցիաների մասնակիցները ընդունվող հակածխախոտային օրենքները համարում են տոտալիտար միջոցներ։