Հայաստանում 2012 թ. հրատարակվել է 1259 անուն գիրք՝ 796 հազ. ընդհանուր տպաքանակով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
2011 թ. հրատարակվել էր 1240 անուն գիրք՝ 760 հազ. օրինակ ընդհանուր տպաքանակով:
Նշենք, որ հրատարակվող գրքերի միայն քառորդ մասն է գեղարվեստական; Ամենաշատը տպագրվում են հասարակական գիտություններին վերաբերող գրքեր ու գրքույկներ՝ 453 անուն: Շատ են նաեւ բնական գիտություններին (135 անուն), բանասիրական գիտություններին (145 անուն) վերաբերող գրքերն ու գրքույկները;





























