Չինացի լարախաղացը նոր ռեկորդ է սահմանել՝ անցնելով օդում կախված օդապարիկների միջեւ դրված պողպատե սյան վրայով: Անցումը տեւել է 38 վայրկյան, որի ժամանակ միայն մեկ անգամ է նա ստիպված եղել նստել, որից հետո ձողափայտի օգնությամբ վերականգնել է հավասարակշռությունը:
Լարախաղացը կապված է եղել, քանի որ այդպես են պահանջել շոուի կազմակերպիչները: Նշենք, որ նախորդ տարի հայտնի էքստրեմալը մահից է փրկվել. Նա փորձել է առանց ապահովագրության անցնել անդունդի վրայով, սակայն սայթաքել է ու վայր ընկել 700 մետր բարձրությունից: Բարեբախտաբար անկման թափը կոտրել են ծառերի վերեւի ճյուղերը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























