Գերմանիայում կինը 6,1 կգ քաշով եւ 57 սմ հասակով երեխա է ծննդաբերել: Յասլին անունով փոքրիկը լույս աշխարհ է եկել Լեյպցիգի համալսարանական հիվանդանոցում՝ առանց կեսարյան հատումի, հաղորդում է Die Welt-ը:

Երեխայի մայրն իրեն լավ է զգում, սակայն դեռեւս գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Բժիշկները պնդում են, որ նորածնի մեծ քաշի պատճառը մոր հիվանդությունն է, որը տառապում է գեստացիոն դիաբետով:

Ի դեպ, կինը մինչեւ վերջին պահն իրեն լավ է զգացել եւ հիվանդանոց է եկել միայն ծննդաբերության օրը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նորածին գերմանացին այս առումով ռեկորդակիր չէ: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ 1879 թվականին ամերիկացի Աննա Բեյթսը 10,8 կգ քաշով երեխա է լույս աշխարհ բերել, սակայն փոքրիկը մահացել է ծնվելուց 11 ժամ անց: