Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, այսօր հուլիսի 31-ին, բախվել են Գավառ քաղաքի բնակիչ 22-ամյա Դավիթ Դավոյանի վարած Volkswagen եւ ՌԴ քաղաքացի Գուրգեն Ենգոյանի վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 8 մարդ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Գավառի բաժնից:

Վթարից տուժել են 19-ամյա Սաթենիկ  Միրիբյանը, 10-ամյա Հովիկ Ավետիսյանը, 42-ամյա Մարիա Միրիբյանը, 58-ամյա Բավական Ենգոյանը, 28-ամյա Լուսինե Սաֆարյանը, 32-ամյա Լիանա Ենգոյանը, 16-ամյա Նաիրա Միրիբյանը եւ 47-ամյա Վարդան Դավոյանը:

Գավառի բժշկական կենտրոնից էլ NEWS.am-ը տեղեկացավ, որ բարեբախտաբար տուժողների վնասվածքները թեթեւ են եւ որեւէ մեկի կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չկա: Ավելին տուժողներից ընդամենը մեկն է ստացիոնար բուժման պառկել, իսկ մյուսներն, ստանալով առաջին բուժօգնություն, գնացել են տուն: