Չորեքշաբթի օրը Մեքսիկայի խոհարարները երկրի պատմության մեջ ամենամեծ ազգային սենդվիչն են պատրաստել, որը կոչվում է «տորտա», դրա քաշը 750 կգ է, երկարությունը՝ 58 մետր: Այն պատրաստվել է հատուկ տոնավաճառի շրջանակում` նվիրված Մեխիկոյում հյուրասիրության այդ տեսակին: Միջոցառման կազմակերպիչները հայտնում են, որ այդպիսով գերազանցել են նախորդ տարվա ռեկորդը, երբ պատրաստվել էր 52 մ երկարությամբ սենդվիչ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հատուկ հրավիրված նոտարը գրանցել է նաեւ ռեկորդային կարճ ժամանակը` 3 րոպե 58 վայրկյան:
«Տորտան» աղանդերի հետ ոչ մի կապ չունի, այն ցորենի բոքոն է, կիսված մեջտեղից, որի մեջ դնում են ավանդական միջուկ` բրինձ, համեմունքներ, պղպեղ, պանիր եւ տարբեր տեսակի միս:
Ռեկորդը գրանցելուց հետո ներկա գտնվողները հնարավորություն են համտեսելու այն: Սակայն 4,5 հազար կտոր մի կողմ են դրվել, դրանք ավելի ուշ կուղարկվեն կարիքավորների գիշերօթիկ դպրոցներ եւ աղքատների կացարաններ:





























