Բրիտանացի գիտնականները ներկայացրել են ուսումնասիրության արդյունքները, ըստ որի` հիգիենան եւ մաքուր ջուրը շատ կարեւոր են երեխայի կյանքում: Օճառը եւ մաքուր ջուրը մինչեւ հինգ տարեկանը նպաստում են երեխայի հասակի ավելացմանը:
Գիտնականներն ընդգծում են, որ երեխայի հասակի աճի դանդաղումը կարող է ազդել նրա ֆիզիկական եւ մտավոր զարգացման վրա եւ նույնիսկ ավելացնում է մահացության վտանգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերլուծելով հիգիենայի եւ ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում ջրամատակարարման հասանելիության խնդիրների վերաբերյալ 14 աշխատանքներ` գիտնականները ենթադրել են, որ օճառի եւ մաքուր ջրի շնորհիվ երեխայի հասակը կարող է ավելանալ միջինը 0,5 սմ-ով: Երեխան արագ է աճում, քանի որ օճառի եւ մաքուր ջրի շնորհիվ նվազում է մարէների ազդեցությունը օրգանիզմի վրա:
«Ըստ մեր գնահատականների` խմելու մաքուր ջուրը եւ ձեռքերը լավ լվանալը կարող են նվազեցնել մինչեւ հինգ տարեկանը երեխայի հասակի աճի դանդաղեցման դեպքերը գրեթե 15 տոկոսով», - նշել է ուսումնասիրության հեղինակ Ալան Դանգուրը:





























