Ավստրալիայի ավելի քան 7000 բնակչուհիներին ուսումնասիրելու արդյունքում պարզ է դարձել, որ երբ կինը մոտենում է 50-ամյա տարիքին, սկսում է քաշ հավաքել։ Դա կախված չէ սնվելու ռեժիմից, գրում է The Sydney Morning Herald-ը։ Այդ շրջանում կանանց քաշը միջինում ավելանում է 2 կիլոգրամով։ Դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ոչ միայն դիետա պահել, այլեւ մարզվել։
Հետազոտության մասնակիցները, որոնք առողջ սնունդ են օգտագործել, ժամանակի ընթացքում նույն քաշն են ունեցել, ինչ մյուսները։ Ավելցուկը կազմել է մոտ 1,7 կիլոգրամ, փոխանցում է MedDaily.ru-ն։
Մասնագետները ստացված տվյալները դրական են համարում։





























