Սոյայի հատիկներում միացություն կա, որը կանգնեցնում է բջիջների վարակվելը ՄԻԱՎ-ով, հայտնում է The Indian Express-ը` վկայակոչելով Ջորջ Մեյսոնի համալսարանի ուսումնասիրողներին:
Սոյայից եւ այլ բույսերից ստացվող գենիստեինը կարող է ՄԻԱՎ-ի բուժման արդյունավետ միջոց դառնալ: Ընդ որում, դեղորայքից կախվածության վտանգ չի առաջանում: Գենիստեինը տիրոզինկինազայի ինհիբիտորն է: Այսինքն այն բջիջների մակերեսային շերտերից ազդանաշններին թույլ չի տալիս ներթափանցել: Մակերեսային սենսորները բջջին պատմում են շրջակա միջավայրի մասին եւ թույլ տալիս կապվել այլ բջիջների հետ, հաղորդում է MedDaily.ru-ն:
ՄԻԱՎ-ն օգտագործում է այդ զգայարաններից ոմանք` բջջին ստիպելով ներս ուղարկել ազդանշաններ եւ փոխել կառուցվածքը, որը վարակին հնարավորություն է տալիս ներթափանցել բջիջ եւ տարածվել: Իսկ գենիստեինը փակում է ՄԻԱՎ-ի ճանապարհը:
Ստացվում է, որ գենիստեինը կարելի է օգտագործել որպես հավելյալ թերապիա: Ճիշտ է, պարզապես սոյայի օգտագործման հաճախականացումը չի փրկի: Դրանում իմացության կոնցենտրացիան շատ քիչ է: Գիտնականները դեռ պետք է ճշտեն գենիստեինի տոքսիկայնության հարցը:





























