Շվեդական Գյոթեբորգի իշխանությունները հրամայել են տեղի գիշերային ակումբի ղեկավարությանը հոգ տանել հաստատությունում բնակվող ակվարիումային ձկնիկների առողջության համար։ Ինչպես գրում է The Local-ը, մասնագետներն այն եզրակացության են հանգել, որ բարձր երաժշտությունը բացասաբար է անդրադառնում ակումբում պահվող ձկնիկների վրա։
Մասնագետների ստուգումների արդյունքում պարզվել է, որ երաժշտության բարձրությունը մոտավորապես 100 դեցիբել է, մինչդեռ ընտանի կենդանիներ պահելու կանոնների համաձայն, այն չպետք է գերազանցի 65 դեցիբելը։
Ակումբում հայտարարել են, որ երբ այնտեղ երաժշտություն է հնչում, կենդանիներն այլ տարածքում են լինում։ Սակայն ակումբին երկընտրանքի առջեւ են կանգնեցրել՝ կամ այլ ակվարիումներ տեղափոխել, կամ երաժշտությունն ավելի ցածր միացնել, փոխանցում է Lenta.ru-ն։
Եթե ակումբը խախտի սահմանված կանոնները, ապա կարող է զրկվել ձկնիկներին պահելու իրավունքից։





























